Wed, 30 July
36.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Mar 7, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ութ օրվա ընթացքում գրանցված աճից հետո նվազել է 0,12 կետով` 1 դոլարի դիմաց հասնելով 414,54 դրամի

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 7–ի արդյունքներով, մարտի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,12 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,54 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի միջին շուկայական փոխարժեքը մեկ օրվա ընթացքում աճել է 5,85 կետով` 1 եվրոյի դիմաց կազմելով 575,30 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ մարտի 7–ին ձևավորված եվրոյի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 6–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1 տոկոսով կամ 5,85 կետով, 1 եվրոյի դիմաց կազմելով 575,30 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 7–ին աճել է 0,02 տոկոսով և կազմել 414.50 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 7–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 6–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,02 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414,50 դրամ։

ՌԴ–ում ներդրում կատարող հիմնադրամները 11–շաբաթյա արտահոսքից հետո ներհոսք են արձանագրել

Սպեկուլյանտները ռուսական բաժնետոմսերի համար ավելի քան 220 մլն դոլար են դրել` օգտագործելով խոշոր ETF–ներ և վարկային հիմնադրամներ, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով վերլուծաբաններին։

Forbes: Մոլորակի ամենահարուստ կինը Wal-Mart–ի համասեփականատեր Քրիստի Ուոլթոնն է

Քրիստի Ուոլթոնը, ում կարողության հիմնական մասը բաժին է ընկնում Wal-Mart ցանցին, Forbes ամսագրի վարկածով վերջին հինգ տարիներին արդեն չորրորդ անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ կինը 36.7 միլիարդ դոլար կարողությամբ, գրում է Փրայմը` հղում անելով պարբերականի ամենամյա թարմացված վարկանիշին։