Sat, 2 August
40.1 C
Yerevan
USD: 383.84 RUB: 4.70 EUR: 442.91 GEL: 141.90 GBP: 512.96

Daily Archives: Mar 20, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,17 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,99 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 20–ի արդյունքներով, մարտի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,17 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,99 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 20–ին նվազել է 0,27% և կազմել է 1 դոլարի դիմաց 414,38 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 20–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,27% և 1 դոլարի դիմաց կազմել է 414,38 դրամ։

Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է 2014 թվականի ռեկորդային բյուջե` 95.8 տրլն իեն ծավալով

Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է 95.8 տրիլիոն իենի (939,2 միլիարդ դոլար) ռեկորդային բյուջե 2014 ֆինանսական տարվա համար, որը Ճապոնիայում սկսվում է ապրիլի 1–ին, հաղորդում է Փրայմը։

Հայաստանում գնաճը հունվար–փետրվարին արձանագրվել է 5,1 տոկոսի սահմանում

Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–փետրվարին, 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, կազմել է 5,1 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–փետրվարին աճել է 2,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014 թ.–ի հունվար–փետրվարին 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ աճել է 2,4 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՄՆ ԴՊՀ–ն ապրիլից կրճատում է ակտիվների հետգնումը` հասցնելով ամսական մինչև 55 մլրդ դոլարի

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Բաց շուկաների կոմիտեն որոշել է ապրիլից կրճատել պետական պարտատոմսերի և հիփոթեքային թղթերի հետգնումը` նախորդ ամսվա 65 մլրդ դոլարից հասցնելով ամսական 55 միլիարդ դոլարի, ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ։