Thu, 26 February
14.1 C
Yerevan
USD: 377.04 RUB: 4.90 EUR: 444.91 GEL: 141.00 GBP: 510.36

ԱԽՏ բորսաները բացասական են բացվել ամերիկյան գնանշումների նվազման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ բացասական գոտում են բացվել հինգշաբթի ամերիկյան ֆոնդային ցուցիչների կրճատման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Տոկիոյի բորսան երկուշաբթի առևտրային նստաշրջանը մինուսով է բացել, Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 2.41 տոկոսով՝ մինչև 13956,11 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նույնպես կրճատվել է և առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1.13 տոկոսով՝ հասնելով 1985,95 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում կորցրել է 27.2 կետ` հասնելով 5453,6 կետի:

ԱՄՆ–ի ֆոնդային հարթակները հինգշաբթի մինուսով են ավարտել կորպորացիաների եկամուտների նախնականն կանխատեսումների ավելորդ լավատեսության վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին։ Արդյունաբերական Dow Jones ցուցիչը նվազել է 1.62 տոկոսով և կազմել է 16170.22 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 3.1 տոկոսով` մինչև 4054,11 կետը, լայն շուկայի S&P 500 ցուցիչը` 2.09 տոկոսով` մինչև 1833,09 կետը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img