Wed, 2 July
20.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Jun 9, 2014

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 9-ին նվազել է 0.16%–ով և 1 դոլարի դիմաց 412.55 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 9–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,16 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 412.55 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,22 կետով և 1 դոլարի դիմաց 412.86 դրամ կազմել

Հայաստանի արժութային շուկայում հունիսի 9-ի արդյունքում ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.22 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412.86 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նորավարտ և երիտասարդ մասնագետներին հրավիրում է կարիերան սկսել հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում տնտեսագիտական և ֆինանսական կրթություն ստացած, սակայն դեռ աշխատանքային փորձ չունեցող նորավարտ մասնագետներին իրենց կարիերան սկսել «Անելիք Բանկ»-ում:

Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 9–ին 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Արդշինինվեստբանկը ներկայացնում է Հայաստանում անհատական դիզայնով առաջին բանկային քարտը

Արդշինինվեստբանկը ներկայացնում է ՀՀ բանկային շուկայում նախադեպը չունեցող բանկային վճարային քարտ` Visa Individual, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $75,2 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $75,,2 մլն.` 1 դոլարի դիմաց 412,84 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 6,5 մլն դոլար

NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունիսի 2–6-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $6,5` մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածի 21,6 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։