Հայաստանում մայիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների բարձր աճը պահպանվել է․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների բարձր աճը պահպանվել է՝ կազմելով 19.5 տոկոս (տ/տ), նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update. July 2025» ամսական ամփոփագրում։

«Ռուսաստանից զուտ ներհոսքերի տեմպի արագացմամբ (ընդլայնվելով 48.3 տոկոսով, տ/տ) էր պայմանավորված ընդհանուր աճի գրեթե մեկ հինգերրորդը, իսկ Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերը մի փոքր նվազել են», – նշվում է ամփոփագրում։

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-դեկտեմբերին դեպի հանրապետություն դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 34.8%-ով, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնությունից անկումը կազմել է 52.3%, իսկ մյուս երկրներից՝ 3.5%։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ՀՀ ֆիզիկական անձանց օգտին կատարված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 1.51 միլիարդ դոլար՝ 2023 թվականի 1.65 միլիարդ դոլարի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img