2025թ․–ի սկզբից ի վեր դրամն ԱՄՆ դոկարի նկատմամբ արժևորվել է 3 տոկոսով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025  թվականի սկզբից ի վեր դրամն ԱՄՆ դոկարի նկատմամբ արժևորվել է 3 տոկոսով, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update. July 2025» ամսական ամփոփագրում։

«Հունիսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվել է՝ մնալով ավելի ուժեղ, քան 2024 թվականի հունիսին։ ՀՀ դրամն արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ  0.1 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը նախորդ ամսվա նկատմամբ) և եվրոյի նկատմամբ 3.7 տոկոսով (ա/ա)», – նշվում է ՀԲ–ի ամփոփագրում։

ՀՀ ԿԲ–ի հաշվարկային փոխարժեքը 2025թ․–ի հունվարի 3–ին կազմել է 396.9 դրամ 1 դոլարի նկատմամբ, 408,17 դրամ՝ 1 եվրոյաի նկատմամբ, իսկ հունիսի 30–ին՝ համապատասխանաբար 384,47 դրամ՝ 1 դոլարի նկատմամբ, 450,83 դրամ՝ 1 եվրոյի նկատմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img