Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են 50 մլն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիր «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագրի» համար

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրումը։ Ինչպես հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոն։

Հաղորդագրության համաձայն, 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:

Ծրագիրն այդ թվում կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է   «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային համաձայնագրի ստորագրման կարևորությունը և շնորհակալություն է հայտնել ԵՆԲ գործընկերներին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ մաղթելով այս կարևոր ծրագրի արդյունավետ իրագործում։

Հայաստանի կառավարության և Բանկի միջև համագործակցությունը գալիս է ամրապնդելու այս օրերին ավելի ինտենսիվ փուլ մտած Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը, որոնք հիմված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունությունն ավելացնելու համընդհանուր մոտեցումների վրա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

«Կայուն Սյունիք – Եվրոպայի թիմ» նախաձեռնության մասին

Ծրագրի  նպատակն է խթանել ՀՀ Սյունիքի մարզի (որը սահմանակից է Իրանին և Ադրբեջանին) կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումը, հայտարարվել է 2023 թ.-ի հունվարին: Սա ԵՄ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի համատեղ նախագիծ է՝ որպես գործընկեր:

Նախաձեռնության սկզբնական բյուջեն հաջորդ 5 տարիների համար կազմում է 51 մլն եվրո (աճի  հեռանկարով, քանի որ այն բաց է Սյունիքի համար նոր զարգացման ծրագրեր իրականացնելու հետաքրքրված ԵՄ այլ երկրների համար):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img