Հայաստանը ՀԲ-ից 50 մլն դոլար կստանա ներդրումներն ու արտահանումը խթանելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակում, հաղորդում է  Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

Ծրագիրը միջազգային լավագույն փորձի հիման վրա գործող ժամանակակից ծառայություններ մատուցող կառույցների կվերածի այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են ներդրումներով, արտահանման խթանմամբ և որակի ենթակառուցվածքով: Առաջարկվող աշխատանքները կնպաստեն համապատասխան գերատեսչությունների կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին և կապահովեն հավելյալ ներդրումներ արտահանումների ու ներդրումների հիմնական շուկաներում ներկայացուցչություններ ձևավորելու, չափագիտության  կառույցի շենքի ու լաբորատորիաների նորոգման համար:

«Դեպի բարձր եկամուտներ անցում կատարելու համար հիմնական շարժիչ ուժը առևտուրն է: Այս ծրագիրը կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային և ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տևականորեն ապահովելու համար, – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, –  երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կարգավորի այն կառուցակարգային սահմանափակումները, որ կան ներդրումների ու արտահանման ճանապարհին»:

Ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի հետևյալ հարցերում. (1) առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավում Հայաստանում. (2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանը ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու միջոցով. և (3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման  միջոցով:

«Արտահանումն ու ուղղակի օտարերկրյա ներդրումները շեղակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ, – ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը, – ծրագիրը կապահովի  խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:

1992թ.–ին Համաշխարհային բանկին, իսկ 1993թ.–ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img