Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/․ Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025 թվականի արդյունքներով կազմում է 47,3%, ինչը ցածր է 50% թիրախային մակարդակից, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նախորդ տարվա համեմատ (այս ցուցանիշը) նվազել է 0,7 տոկոսային կետով», — ասել է նա երկուշաբթի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ ներկայացնելով կառավարության 2025 թվականի ծրագրի կատարողականը։

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդյունքում, 2025 թվականի վերջի դրությամբ դրամային արտահայտությամբ պարտքի տեսակարար կշիռը կազմել է 52,9%, ինչը 2,2%-ով բարձր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Պետական պարտքի մասին

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14,531.3 մլն դոլար՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 12,842.2 մլն դոլարի դիմաց:

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը, հաշվի առնելով բյուջետային դեֆիցիտների կրճատումը և ՀՆԱ-ի բարձր անվանական աճը, կանխատեսել էր, որ Հայաստանի պետական պարտքը, հանած իրացվելի ակտիվները, միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կմնա կայուն՝ ՀՆԱ-ի 44% չափավոր մակարդակում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img