Յուանն աստիճանաբար դուրս է մղում դոլարին

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ընկերությունները կտրուկ ավելացրել են յուանի օգտագործումն այս տարի առևտրային հաշվարկներում։ Ինչպես հաղորդում է vestifinance.ru–ն, այդպիսի տվյալներ են բերվում HSBC բանկի հերթական հետազոտությունում։

Բանկի մասնագետները սկսել են հարցումը 7 երկրներում դեռևս նախորդ տարի, իսկ այս տարվա ընթացքում դրանց ավելացել են ևս 4 երկրներ։

Երկու տարիների ընթացքում հարցմանը մասնակցած բոլոր յոթ շուկաները հայտարարել են իրենց հաշվարկներում յուանի ավելացման մասին։ Հետաքրքրական է, որ չինական արժույթի ամենաակտիվ օգտագործողներն են դարձել` Գերմանիան, ԱՄՆ–ն և Հոնկոնգը։

Գերմանական ընկերությունների թվում նախորդ տարի ընդամենը 9 տոկոսն է յուան օգտագործել, իսկ այս տարի թիվն աճել է մինչև 28 տոկոս։ Հոնկոնգում այդպիսիք արդեն կեսից ավելի են` 58 տոկոս, բայց աճը պակաս համեստ է, և դա զարմանալի չէ, քանի որ Հոնկոնգն անմիջական կապ ունի հենց Չինաստանի հետ։

Հաշվարկներում յուան օգտագործող ընկերությունների երկնիշ աճ է գրանցվել ԱՄՆ–ում։ Նախորդ տարի այդպիսի ձեռնարկությունները կազմել են 9 տոկոս, իսկ ներկայում` արդեն 18 տոկոս։ Նույնիսկ Ամերիկայում, որը բոլոր հնարավոր ձևերով խնամք է տանում իր ամենաարժեքավոր ակտիվի` դոլարի համար, բիզնեսն աստիճանաբար անցնում է չինական արժույթի։

Յուանի օգտագործման ևս մեկ ակտիվ օգտագործող է դարձել Ֆրանսիան` ընկերությունների 26 տոկոսը։ Երկրում հարցում է կատարվել միայն այս տարի, բայց ընդհանուր առմամբ, արդյունքը չպետք է ոչ ոքի զարմացնի։ Բառացիորեն օրեր առաջ ֆրանսիացիները` ի դեմս քաղաքական գործիչների և բիզնեսի ներկայացուցիչների, կոչ էին անում կրճատել դոլարի բաժնեմասերը միջազգային հաշվարկներում, իսկ Ֆրանսիայի բանկի ղեկավար Քրիստիան Նոյերը նույնիսկ պատմել է Չինաստանի բանկի հետ սեփական հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման հարցում սերտ համագործակցության մասին։

Չինական արժույթի համար էլ ավելի հաջողված պետք է լինի հաջորդ տարին։ HSBC–ի տվյալների համաձայն, այսօր համաշխարհային ընկերությունների 22 տոկոսը յուանն օգտագործում են գործընկերների հետ հաշվարկների դեպքում, և նրանց 60 տոկոսը մտադիր է 2015 թվականին ավելացնել այդպիսի վճարումների ծավալները։

Մինչ օրս չինական արժույթ չօգտագործածների մեկ երրորդը ծրագրում է անել դա։ Այսպես, Մեծ Բրիտանիայում դրանք 86 տոկոսն են, Կանադայում` 74 տոկոս, Արաբական Էմիրություններում` 73 տոկոս։

Բիզնեսն ինքն է կատարում իր ընտրությունը, առանց արտաքին որևէ ճնշման։ Ընկերությունների ղեկավարությունը շահեկան է համարում յուանի օգտագործումը, և հենց դա է առանցքային գործոնը որոշումներ ընդունելիս։

Յուանի հետագա զարգացմանը կնպաստեն նաև առաջիկա բարեփոխումները` արժութային փոխարժեքի ազատականացումը, ինչպես նաև հասանելի գործառնությունների տեսակների ավելացումը։

Բացի այդ, յուանի գործածումը չինական գործընկերների հետ բացառում է արժութային ռիսկերը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img