Julius Baer շվեյցարական բանկը հերքել է Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շվեյցարական բանկը հերքել է լուրերն այն մասին, թե պատժամիջոցների պատճառով ժամանակավորապես դադարեցնելու է բիզնեսը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այս մասին, ինչպես հաղորդում է  РБК–ն, ասվում է Julius Baer–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը Julius Baer–ի ղեկավար Բորիս Կոլարդիի` Bloomberg TV–ին տված հարցազրույցի հիման վրա հայտնել էր, որ պատժամիջոցների պատճառով շվեյցարական վարկային հաստատությունը դադարեցրել է բիզնեսն Արևելյան Եվրոպայում, այդ թվում` Ռուսաստանում։ Bloomberg–ի տեքստային հաղորդագրության մեջ Կոլարդիի խոսքը «սխալ է մեկնաբանվել», հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։ Վարկային հաստատության մամուլի ծառայությունից РБК–ին փոխանցած հաղորդագրության մեջ ասվում է, որ Bloomberg–ը հերքում է պատրաստում։ Ավելի ուշ գործակալության կայքում հրապարակվել է Կոլարդիի հստակեցված մեջբերումը։

Julius Baer–ը չի պատրաստվում դադարեցնել ռուս հաճախորդների հետ հարաբերությունները, ասել է Ցյուրիխում բանկի ներկայացուցիչ Յան Վոնդեր Մյուլը։ «Մենք միայն տեսնում ենք, որ հաճախորդներն ավելի զգույշ են գործում և սպասողական վիճակում են»,– ավելացրել է նա։

Bloomberg TV–ի հետ զրույցում Ռուսաստանի իրավիճակի մասին հարցին ի պատասխան Կոլարդին հայտնել է, որ բանկի բիզնեսի ակտիվությունը դանդաղել է, և բանկը սպասում է, թե ինչպես է զարգանալու իրավիճակը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Julius Baer–ի ղեկավարի խոսքով` գործարար ակտիվության անկման մյուս պատճառը կարող է լինել ռուսական կառավարության սկսած ապաօֆշորացման գործընթացը։

Կոլարդին շվեյցարական բանկերում շահառուական հաշիվների որոշման, ինչպես նաև բաժնետոմսերի վերահսկողության վերադարձի և դեպի Ռուսաստան դիվիդենդներ ուղղելու «պարզ միտում» է նկատում։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները ԱՄՆ–ն սահմանել է հուլիսի 17–ին։ Վաշինգտոնը սառեցրել է ռուսական խոշոր պաշտպանական ընկերությունների ակտիվները և արգելել է ամերիկացի քաղաքացիներին նրանց հետ գործարքներ ունենալ։ Փակվել է Գազպրոմբանկի, ВЭБ–ի, «Ռոսնեֆտի», «НОВАТЭК»–ի հասանելիությունը միջնաժամկետ և երկարաժամկետ դոլարային ֆինանսավորումը։ Դրանից հետո ռուսական ֆոնդային բորսաների` ММВБ–ի և РТС–ի ցուցիչները զգալիորեն նվազել են, իսկ ռուբլին էժանացել է դոլարի և եվրոյի նկատմամբ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img