Fri, 4 July
18.1 C
Yerevan
USD: 384.46 RUB: 4.89 EUR: 453.47 GEL: 141.43 GBP: 525.21

Daily Archives: Aug 7, 2014

Հայաստանի կառավարությունը քննարկում է հիփոթեքի տրամադրման պայմանների թեթևացման ծրագիրը. վարչապետ

Հայաստանի կառավարությունը քննարկում է բնակարանային շինարարության խթանման և հիփոթեքի տրամադրման պայմանների թեթևացման ծրագիրը, հայտնեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 7-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիայում օգոստոսի 7-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Այդ մասին վկայում են NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,77 կետով և 410,26 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը օգոստոսի 7–ին, օգոստոսի 6–ի համեմատ, աճել է 0,77 կետով և կազմել է 410,26 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում 1–ին կիսամյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 15.6 մլրդ դրամ է կազմել

Հայաստանում 2014 թվականի 1–ին կիսամյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 15.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 30 տոկոսով։ Դա են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2014 թվականի 2–րդ եռամսյակի ամփոփագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2014թ.–ի II եռամսյակի «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերը» տեղեկագրի 2014թ.–ի երկրորդ եռամսյակի համարը:

Ռոսսելխոզբանկը և Գազպրոմբանկը պետական աջակցություն են խնդրում

Գազպրոմբանկը և Ռոսսելխոզբանկը (ՌՍԽԲ) պետական աջակցություն են խնդրում պատժամիջոցների կապակցությամբ, «Վեդոմոստիին» պատմել են դաշնային երկու պաշտոնյաներն ու պետական բանկիրները։