Sun, 24 August
29.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով բացարձակ առաջատարն է Հայաստանի բանկերի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով բացարձակ առաջատարն է Հայաստանի բանկերի շրջանում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով հերթական անգամ դարձել է բացարձակ առաջատար Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` ըստ 2014թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հարցումն անցկացվել է Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր, այսպես կոչված, Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ի վերաբերյալ, որը նկարագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդների հետ միասին:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը բացարձակ առաջատար է Երևանում ու Հայաստանի այլ խոշոր քաղաքներում բրենդի իմացության բոլոր պարամետրերով:

«Բանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի բանկերի շրջանում, իսկ վերջին տարում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշի աճ ինչպես Երևանում, այնպես էլ շրջանների քաղաքներում», – նշվում է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում զբաղեցնում է առաջին տեղը հուսալիության ցուցանիշով: Հարցվածների մեծ մասը որպես ամենահուսալի հայաստանյան բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը», – նշեցին մամուլի ծառայությունից:

Հաջորդ կարևոր գործոնը Marketing Asset Index-ն է, որով բանկը նույնպես առաջատարն է: Բանկի մասին ընդհանուր կարծիքի ձևավորման գործում առաջնային են հուսալիությունն ու կայունությունը, կարևոր է որակյալ սպասարկումն ու բանկի աշխատակիցների կոմպետենտ լինելը: ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ գոհունակության ցուցիչը Հայաստանի այլ բանկերի ցուցանիշներից բարձր է:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բրենդի իմացության ոլորտում անցկացված հերթական հետազոտությունը ի հայտ է բերել բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերի պահպանման փաստը ՀՀ բանկերի շրջանում:

«Մենք շատ ուրախ ենք, որ տարեցտարի մեր բրենդը բարձր են գնահատում բանկային ծառայությունների սպառողները: Առաջատարի դիրքը հետագայում նույնպես պահպանելու համար մենք շարունակում ենք կիրառել արդյունավետ լուծումներ մարքետինգի ու PR ոլորտում, ապահովել պրոդուկտային շարքի բազմազանությունը, լավ սպասարկումը», – ավելացրել է նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ:

ՎՏԲ-Հայաստան բանկը շուկայի առաջատարն է թողարկված միջազգային քարտերի քանակով: Բանկն ունի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որը մրցակցային առավելություն է ապահովում ՀՀ-ի քարտային շուկայում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 664,5 մլրդ դրամ, ինչը 2013 թ.-ի երկրորդ եռամսյակից պակաս է մոտ 1,4 անգամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img