«Անելիք բանկը» Երևանում «Մալաթիա» նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկը» չորեքշաբթի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր մասնաճյուղ է բացել:

««Մալաթիա» մասնաճյուղի բացումը բանկի մասնաճյուղերի զարգացման և արդիականացման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նոր մասնաճյուղում կտրամադրվեն տարատեսակ բանկային ծառայություններ, որոնք նախատեսված են բնակչության տարբեր շերտերի և ձեռներեցների համար», – մասնաճյուղի հանդիսավոր բացման ընթացքում ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա վստահություն հայտնեց, որ սպասարկման ժամանակակից պայմանների և տրամադրվող ծառայությունների գրավչության շնորհիվ մասնաճյուղը կդառնա համայնքի բնակիչների հուսալի գործընկերը:

«Մենք կարծում ենք, որ մասնաճյուղը մեծ թվով այցելուներ կունենա, քանի որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի բնակչության թիվը ավելի քան 155 հազար է: «Անելիք բանկը» Հայաստանի հին բանկերից մեկն է, լավ հեղինակություն ունի, տարբերվում է սպասարկման բարձր մակարդակով, պատրաստ է առաջարկել նոր ուղղություններ հաճախորդների սպասարկման ոլորտում», – նշեց Կարամանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Մալաթիա» մասնաճյուղը կդառնա Երևանում «Անելիք» բանկի 7-րդ մասնաճյուղը՝ չհաշված գլխամասային գրասենյակից, բանկն ունի նաև վեց մասնաճյուղ մարզերում:

«Նախատեսվում է նաև ևս մեկ մասնաճյուղ բացել Երևանի մեկ այլ խիտ բնակեցված թաղամասում, սակայն ես դեռ չեմ նշի, թե որտեղ», – ասաց «Անելիք բանկի» վարչության նախագահը:

Նոր մասնաճյուղում կտրամադրվի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: «Մալաթիա» մասնաճյուղը այս տարի բանկի կողմից բացված երկրորդ մասնաճյուղն է:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%) ($1 – 411,29 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img