Thu, 31 July
28.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Daily Archives: Sep 24, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 406,8 դրամ

Սեպտեմբերի 24-ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 23-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 406,8 դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 24-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ

Սեպտեմբերի 24-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, սեպտեմբերի 23-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 407 դրամ:

Եվրոպայում գնանկումային ռիսկեր չեմ տեսնում. ԵԿԲ նախագահ Դրագի

Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը տեսանելի հեռանկարում կմնա խթանող, չորեքշաբթի ասել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է Vestifinance.ru-ն: