Thu, 22 May
23.1 C
Yerevan
USD: 385.06 RUB: 4.80 EUR: 436.58 GEL: 140.61 GBP: 516.29
spot_img

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ի արդյունքում կարող է կազմել 4,5%. ԶԵԱԲ

Հայաստանը կախված է ռուսական տնտեսությունից և չի կարող չարձագանքել Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին: Նման պայմաններում որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը ընթացիկ տարվա արդյունքում, ի՞նչ գործոններ են ազդում երկրի արտաքին տնտեսական քաղաքականության ձևավորման վրա, հնարավո՞ր են լուրջ գնային փոփոխություններ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեպքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ԶԵԱԲ-ի վարչության անդամ, վերլուծական աշխատանքի գծով կառավարիչ-տնօրեն Վլադիմիր Յասինսկին:

ԱՌԿԱ – Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ և չի կարող որոշակի հետևանքներ չունենալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ մտցրած պատժամիջոցներից: Այս կապակցությամբ ինչպե՞ս եք գնահատում հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Վ. Յասինկսի– Ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցների կարճաժամկետ ազդեցությունը բացասական է, երկարաժամկետը՝ միանշանակ չէ, եթե ճգնաժամային բնագավառներում ներկրմանը փոխարինող ոլորտներին ազդակ հաղորդվի: Տարվա ընթացքում Հայաստանի վրա հնարավոր է բացասական ազդեցություն, որը կապված է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի նվազման հետ, սակայն չարժե այդ ամբողջության համարել պատժամիջոցների հետևանք: Կան նաև այլ գործոններ, մասնավորապես՝ այլ արտարժույթների նկատմամբ դոլարի դիրքերի ամրապնդումը, որը կապված է ԱՄՆ-ի դրամային քաղաքականության խստացման հետ: Ռուբլու փոխարժեքի ընթացիկ թուլացումը մեծամասամբ կապված է դրա հետ, այլ ոչ թե պատժամիջոցների: Արտարժույթի փոխարժեքի տատանումներն ուղղակիորեն ազդում են

Հայաստան կատարվող դրամական փոխանցումների դոլարային ծավալի վրա, քանի որ այն մարդկանց աշխատավարձը, ովքեր Ռուսաստանից Հայաստան փոխանցում են կատարում, տրամադրվում է ռուբլով: Արտարժույթի փոխարժեքի տատանման հետ մասամբ կապ ունեցող ևս մի արտաքին գործոն է հումքային ապրանքների, այդ թվում նաև նավթի գների նվազումը, որը ևս մասամբ անկախ է:

ԱՌԿԱ – ԶԵԱԲ-ի վերջին կանխատեսման համաձայն՝ բանկը 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում էր սպասում մինչև 4,8 տոկոս: Արտաքին քաղաքական փոփոխությունների լույսի ներքո` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, միջազգային ֆինանսական կառույցները՝ ԱՄՀ-ն, ՎԶԵԲ-ը և մյուսները, Հայաստանում ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները վերանայել են դեպի նվազում։  Ինչպիսի՞ն է ԶԵԱԲ-ի կանխատեսումը 2014 թ.-ին Հայաստանի տնտեսության աճի կապակցությամբ:

Վ. Յասինսկի– Չնայած Ռուսաստանում տնտեսության դանդաղման վրա բացասական արդյունքին և Եվրոպայում գրանցված թույլ աճին` Հայաստանում ՀՆԱ-ի աճը կարող է, ամեն դեպքում, արագանալ մինչև 2014 թ.-ի վերջ: Միջազգային կազմակերպությունների թարմացված համաձայնեցված կանխատեսման համաձայն՝ այն տարվա ընթացքում կարող է կազմել 4,3 տոկոս, ԶԵԱԲ-ի կանխատեսմամբ՝ 4,5 տոկոս: Հնարավոր է հետաձգված պետական ծախսերի արագացում, այդ թվում նաև ներդրումային, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում, ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, ՄՄ-ին համագործակցության ընդլայնումը պետք է, ամեն դեպքում, բարենպաստ ազդեցություն ունենա տնտեսության վրա և մասամբ փոխհատուցի դրամական փոխանցումների դանդաղման և արտահանման բացասական հետևանքը: 2014 թ.-ի հուլիս-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն բարելավվել է, և այն կայունացել է 4,1 տոկոսի սահմանում 2014 թ.-ի հունվար-օգոստոսին (3,4 տոկոս առաջին կիսամյակի արդյունքում): Բարելավումը տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում (+4,9 տոկոս հունվար-օգոստոսի), ծառայությունների ոլորտում (+6,2 տոկոս), առևտրի ոլորտում (+5,7 տոկոս) գրանցված փոքր արագացման հաշվին: Արդյունաբերության (+0.9%) և շինարարության (+0.4%) ցուցանիշները, այնուամենայնիվ, մնում են համեստ մակարդակի վրա և ցուցանիշները ներքև են տանում:

ԱՌԿԱ – ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքը ԵՏՄ-ին միանալու հարցի նկատմամբ` Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո:

Վ. Յասինսկի – «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» ԶԵԱԲ-ի հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքում՝ Հայաստանում գրանցված է ՄՄ և Միասնական տնտեսական տարածք մուտքի հեռանկարների աջակցության բավականին բարձր մակարդակ (64%): Տարվա ընթացքում այդ աջակցությունը փոքր-ինչ նվազել է, 2013 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 67 տոկոս: Այս մակարդակը բավականին բավարար է քաղաքական որոշումներ ընդունելու համար:

ԱՌԿԱ – Ձեր կարծիքով՝ Հայաստանը ի՞նչ արտոնություններ և ապրանքային ո՞ր խմբերում բացառություններ կստանա ԵՏՄ-ում անդամակցության սկզբնական փուլում:

Վ. Յասինսկի– Մի քանի հարյուր կետերից բաղկացած այս ցուցակը բանակցությունների առարկա է: Հայաստանը հնարավորություն կունենա տնտեսությունը հարմարացնելու մաքսային պաշտպանության ավելի բարձր մակարդակի: Հարկավոր է հաշվի առնել, որ ՄՄ-ի սակագնային պաշտպանության մակարդակը մշտապես նվազում է և տարվա վերջում կկազմի 6,9 տոկոս:

ԱՌԿԱ – Լուրջ գնային փոփոխությունների սպասու՞մ եք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո: ԵՏՄ-ի մնացած երկրները նման խնդրի հետ բախվե՞լ են:

Վ. Յասինսկի– Ոչ, Հայաստանում գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո: Մյուս երկրներում գնաճի մակարդակը ՄՄ-ի ստեղծման ժամանակ սահմանվում էր այլ գործոններով, և շատ դեպքերում այն կախված էր հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացումից: Հիմքեր կան կարծելու, որ Հայաստանի խելամիտ բյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ արտաքին շոկերի հետ կապված ռիսկերը կհարթվեն, ինչպես նաև կնվազի էներգետիկ, պարենային և հումքային ապրանքների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ խոցելիությունը

ԱՌԿԱ – Հայաստանի մուտքը ԵՏՄ կազդի՞ ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման ծավալների վրա, և ինչպիսի՞ն է ԵՄ երկրներ արտահանման աճի կանխատեսումը:

Վ. Յասինսկի – Հայաստանի մուտքը ԵՏՄ մասամբ կվերաուղղորդի առևտուրը Միության հետ մեծ ապրանքաշրջանառության օգտին: ԵՄ-ի հետ առևտրում արտահանման հիմքը ձևավորում են մի քանի ապրանքային խմբեր՝ ալյումինե փայլաթիթեղներն ու գլանումը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, ալկոհոլային խմիչքները, պղնձամոլիբդենային խտանյութն ու սև պղինձը: Այս արտահանման հետ կապված իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում բյուջեի եկամտային մասի ձևավորման և հանրապետության տնտեսական աճի վրա: Մուտքը ԵՏՄ չի ազդի այս ապրանքների գծով ԵՄ իրականացվող արտահանման ծավալների վրա: Հայաստանի համար կարևոր է փորձել դիվերսիֆիկացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալի աշխարհագրությունը՝ առևտրային և տնտեսական կապեր զարգացնելով կամ հաստատելով նաև այլ երկրների հետ: Բարդ աշխարհագրական դիրքը բարենպաստ ազդեցություն է ունենում առևտրի վրա ավանդական խորհրդային գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի և տարածաշրջանային երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

ԱՌԿԱ – Հայաստանում ի՞նչ տնտեսական նախագծեր է ֆինանսավորում ԶԵԱԲ-ը, և ի՞նչ հեռանկարային ծրագրեր է բանկը պատրաստ ֆինանսավորել:

Վ. Յասինսկի – Զարգացման եվրասիական բանկը ՀՀ-ում ֆինանսավորում է մի շարք խոշոր բանկեր (Հայբիզնեսբանկ, Ամերիաբանկ, Արարատբանկ, Առէկսիմբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ): Ֆինանսավորման նպատակն է զարգացնել փոքր և միջին բիզնեսը, միկրովարկավորումը:

Ինչ վերաբերում է հեռանկարային նախագծերին, ապա ֆինանսավորման է պատրաստվում Արմանիսի բազմամետաղային հանքավայրում մակաբացման աշխատանքների ծավալի ավելացման նախագիծը, քննարկվում է Արդշինինվեստբանկի ֆինանսավորումը՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով:

ԵՏՄ Հայաստանի մուտքի գործընթացին աջակցելու առումով ԶԵԱԲ-ը մտադիր է տեխնիկական աջակցություն ցուցաբերել «ճանապարհային քարտեզի» իրականացման գործում: Այժմ արդեն պատրաստ է և առաջին օրերին ՀՀ արդարադատության նախարարության հետ կստորագրվի ԵՏՄ-ի բոլոր փաստաթղթերի հայերեն թարգմանության ֆինանսավորումն ապահովելու պայմանագիրը, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման համար։

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գծով Զարգացման եվրասիական բանկը մասնակցում է Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման խոշորագույն ծրագրում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Գոյություն ունեցող ճանապարհը հատում է ողջ Հայաստանը՝ հյուսիսից դեպի հարավ, այդ ճանապարհը կապահովի երկրի հյուսիսային հարևանների հետ անխափան հաղորդակցություն և հարավային երկրների հետ տնտեսական համագործակցության հսկայական ներուժ կբացահայտի: Այս տարվա հուլիսին Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը հավանություն է տվել 150 մլն դոլարի հատկացմանը՝ հատվածի ամենահարավային մայրուղու՝ Իրանի հետ սահման տանող հատվածի կառուցմանը:

Բանկը հետաքրքրված է շարունակել համագործակցությունը այս ծրագրի շրջանակում, բացի այդ քննարկվում են մի շարք նախագծեր Հայաստանի գյուղատնտեսական հատվածում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img