Tue, 3 March
8.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Monthly Archives: November, 2014

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հոկտեմբերին նվազել են 17,1 տոկոսով` հասնելով մոտ 161,6 մլն դոլարի

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2014 թ.–ի հոկտեմբերին ստացվել է ավելի քան 161,6 մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 17,1 տոկոսով` 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Արդշինբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի 2014թ.–ի «Տարվա բանկ» է ճանաչվել

Արդշինբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի 2014թ.–ի «Տարվա բանկ» է (Bank of the Year Awards 2014 ) ճանաչվել, տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

HSBC Բանկ Հայաստանը գործարկել է «Մոբայլ բանկ» հավելվածը

HSBC Բանկ Հայաստանը գործարկել է «Մոբայլ բանկ» հավելվածը, որը հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար, հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը (Thies Clemenz)։

Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

ՕՊԵԿ–ի` արդյունահանման քվոտաներն անփոփոխ թողնելու որոշման հետևանքով նավթի գների կրճատման ֆոնին Տոկիոյի` Ասիայում խոշորագույն ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշներն աճել են, հաղորդում է Փրայմը։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433.86 դրամ

Հայաստանի արժութային շուկայում նոյեմբերի 27–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433.86 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 27–ին չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել 434 դրամ

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 27–ին կատարված գործարքների արդյունքում, նոյեմբերի 26–ի ցուցանիշի համեմատ, անփոփոխ է մնացել և 1 դոլարի դիմաց կազմել է 434 դրամ։

ՎԶՄԲ–ն և ԱԶԲ–ն Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կհատկացնեն

Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Ասիական զարգացման բանկը Հայաստանին 124 մլն դոլարի բյուջետային վարկեր կտրամադրեն, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար

Հայաստանի եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում 2014 թ.–ի սեպտեմբերին իրականացված գործարքների ծավալը կազմել է 3,4 մլն դոլար` օգոստոսին գրանցված 4,78 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ-ի 2014 թ.-ի սեպտեմբերի ամենամսյա տեղեկագրում:

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը նվազել է

Չինաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների զուտ շահույթը տարեկան կտրվածքով հոկտեմբերին նվազել է 2,1 տոկոսով` սեպտեմբերի գրանցված 0,4 տոկոսանոց աճից հետո, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալները։

Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազում է իենի նկատմամբ` կապված ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի անսպասելի ավելացման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները։

ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամի պետական միջնաժամկետ ուղենշային պարտատոմսեր է տեղաբաշխել։