Քեմերոնը զգուշացրել է, որ նոր ֆինանսական ճգնաժամ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությանը նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ է սպառնում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Բրիսբենում կայացած G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո լույս տեսած հոդվածում, որը հրապարակվել է The Guardian թերթի կայքում:

«Աշխարհին ծնկի բերած ֆինանսական ճգնաժամից վեց տարի հետո համաշխարհային տնտեսության հեռակառավարման վահանակի վրա կրկին կարմիր լույսեր են առկայծում», – գրում է Բրիտանիայի վարչապետը, հաղորդում է Vestifinance.ru-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Երբ ես Բրիսբենում հանդիպեցի «քսանյակի» գագաթնաժողովի համաշխարհային առաջնորդների հետ, խնդիրներն ակնհայտ էին», -նշում է նա: «Եվրագոտին գտնվում է հնարավոր անկման երրորդ ալիքի եզրին՝ գործազրկության բարձր ցուցանիշով, անկման աճով և գների նվազման իրական ռիսկով: Զարգացող երկրները, որոնք ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում համաշխարհային աճի լոկոմոտիվներն էին, դանդաղեցնում են դինամիկան»:

Համաշխարհային տնտեսության այլ սպառնալիքների թվում նա նշել է համաշխարհային առևտրի հետագա ազատականացմանն ուղղված բանակցությունների լճացումը, Էբոլա տենդի համաճարակը և Մերձավոր Արևելքի հակամարտությունը:

«Բրիսբենում կայացած «քսանյակի» հանդիպումն օգնեց ինձ պարզել, որ մենք Բրիտանիայում պետք է հավատարիմ մնանք երկարատև տնտեսական ծրագրին», – կարծում է Քեմերոնը՝  նկատի ունենալով բյուջետային ծախսերի կոշտ տնտեսման և բյուջետային պակասուրդի կրճատման քաղաքականությունը:

Նա նշում է, որ սխալ է համարում պետական ծախսերի ընդլայնման և պարտքի ավելացման հաշվին տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականությունը:

Քեմերոնն իր հոդվածում գրում է, որ Մեծ Բրիտանիայում գրանցվող տնտեսական վերելքն ապացուցում է, որ իր կառավարությունը ճիշտ ճանապարհով է գնում: Նա նաև զգուշացնում է, որ բրիտանական տնտեսության վրա կարող են ազդել գլոբալ տնտեսությունում աճող բացասական միտումները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img