Wed, 2 July
20.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Nov 25, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433,68 դրամ

Հայաստանի արժութային շուկայում նոյեմբերի 25–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 433,68 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 25–ին աճել է 00,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 435.09 դրամ

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 25–ին կատարված գործարքներով, նոյեմբերի 24–ի ցուցանիշի համեմատ, աճել է 00,2 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 435.09 դրամ։

Հայկական դրամի շտկումը լուրջ գնաճային ռիսկեր չի առաջացնի. ԿԲ

Հայկական դրամի շտկումը լուրջ գնաճային ռիսկեր չի առաջացնի, երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները III եռամսյակի վերջին նվազել են 18,2%-ով` մինչև 1 166,6 մլրդ դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 1 166,6 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք տարեսկզբի համեմատ նվազել են 259,5 մլրդ դրամով կամ 18,2%–ով:

ՀՀ ԿԲ–ի ընդհանուր կապիտալը III եռամսյակի վերջում 24,7 մլրդ դրամ է կազմել

ՀՀ ԿԲ–ի ընդհանուր կապիտալը 2014թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 24,7 մլրդ դրամ` 2013թ.–ի դեկտեմբերին գրանցված 11,3 մլրդ դրամի դիմաց, տեղեկացրին ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ է տեղաբաշխել

Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալի 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13232150 թողարկման պարտատոմսեր։

Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները III եռամսյակում կրճատվել են 19,3%–ով` մինչև 1 141.9 մլրդ դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2014թ. երրորդ եռամսյակում, տարեսկզբի համեմատ, կրճատվել են 272,9 մլրդ դրամով կամ 19,3%–ով` 2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմելով ավելի քան 1 422.8 մլրդ դրամ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։