Tue, 29 April
20.1 C
Yerevan
USD: 389.45 RUB: 4.78 EUR: 443.12 GEL: 141.62 GBP: 521.16
spot_img

Daily Archives: Dec 8, 2014

Եվրոն կսկսի արժեզրկվել 2015 թ.–ի ամռանը. հայ տնտեսագետ

Եվրոն կսկսի արժեզրկվել 2015 թ.–ի ամռանը, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

ՀՀ կենտրոնական բանկն իրականացվել է վեց մլն ԱՄՆ դոլարի վաճառք`միջինը 456,63 դրամով

/ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

Դոլարի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանական շեմը` 450 դրամ մեկ դոլարի դիմաց

եկտեմբերի 8-ին, Հայաստանի արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 5–ի համեմատ աճել է 4,64 և կազմել 452,4 դրամ, այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրությունում։

ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը թույլ կտա նվազեցնել հայկական տնտեսության դոլարացումը. սոցիոլոգ

ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի ներդրումը թույլ կտա նվազեցնել հայկական տնտեսության դոլարացումը, երկուշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

ՀԿԴ-ն Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել

2014թ. նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ, հաղորդում է NASDAQ OMX Արմենիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանում արժութային փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է ԿԲ–ի 33 մլն դոլարի գործարքներով

Հայկական դրամի փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է Հայաստանի կենտրոնական բանկի` ֆոնդային բորսայում կատարած 33 մլն դոլարի գործարքներով։

Հայաստանի ԿԲ–ն անցած շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել

Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-7–ը NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար-հոկտեմբերին նվազել են 1,9%-ով՝ կազմելով մոտ 1,5 մլն դոլար

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հունվար-հոկտեմբերին ստացվել է շուրջ 1 484,7 մլն դրամական միջոց, ինչը 1,9 տոկոսով քիչ է 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ–ի ամենամսյա տեղեկագրում:

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 69 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 1-5–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 69 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 438.91 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով կատարված գործարքների ծավալը շուրջ 3,5 մլն դոլար է կազմել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 3,5 մլն դոլար՝ նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 45,5 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: