«Հայփոստը» և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներ Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել:

]Դրա համաձայն՝ համակարգի միջոցով երկու երկրի փոստային բաժանմունքների միջև, որոնք ՌԴ-ում 44.000-ն են, Հայաստանում՝ 900-ը, կապ կապահովվի:
Հ
այկական շուկայում այս նոր համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստան և հակառակը՝ ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:

Համակարգը նախատեսված է շահագործել 2015-ի առաջին եռամսյակում:

Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային երկու երկրի միջև առևտուրը:

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի փոստային օպերատորնը է և գործում է 900 փոստային բաժանմունքների միջոցով, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img