Tue, 16 December
1.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Daily Archives: Jan 16, 2015

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 16-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 16-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0, 21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,45 դրամ

Հունվարի 16–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 15–ի համեմատ, աճել է 0,21 կետով և կազմել 478,45 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի բանկերը կարող էին աջակցել դոլարային փոխառուներին. փորձագետ

Հայաստանի բանկերը կարող էին աջակցել իրենց դոլարային փոխառուներին, որոնց մոտ խնդիրներ էին ծագել փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Ուկրաինայի ազգային բանկը 2015թ.–ին գնաճի մակարդակը կանխատեսում է 17%–ի սահմանում

Ուկրաինայի ազգային բանկը 2015թ.–ին գնաճի մակարդակը կանխատեսում է 17 տոկոսի սահմանում, տեղեկացրել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարյովան, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը։

Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։ ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։ Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները։ Նվազմանը նպաստող գործոններրի թվում նշում են նաև երկրի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչն ակնկալվում է այդ կազմակերպությանը Հայաստանի միացումից հետո։ Դրա կապակցությամբ, Moody 's–ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների շեմերը Baa3–ից մինչև Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի շեմը` Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից մինչև B1։ Միաժամանակ, Հայաստանի արժութային կարճաժամկետ պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշների շեմերը մնացել են անփոփոխ` Not-Prime (NP)։ 2014 թվականի օգոստոսի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» «Կայուն» կանխատեսումով։ -0-