Moody’s գործակալությունը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը Ba2–ից մինչև Ba3` կանխատեսումը «Կայունից» դարձնելով «Բացասական»

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/.  Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետպարտատոմսերի վարկանիշների շեմերը Ba2–ից նվազեցրել է մինչև Ba3, իսկ «Կայուն» կանխատեսումը փոխարինել «Բացասականով», ասվում է գործակալության պաշտոնական կայքում։

Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխանակման փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները։

Նվազմանը նպաստող գործոններրի թվում նշում են նաև երկրի աճի հեռանկարների փոփոխությունը, որոնք դանդաղում են Ռուսաստանից բացասական ազդեցությունների, ներդրումային թույլ ակտիվության և Եվրասիական տնտեսական միությունից դուրս երկրների հետ առևտրի սահմանափակումների պատճառով, ինչն ակնկալվում է այդ կազմակերպությանը Հայաստանի միացումից հետո։

Դրա կապակցությամբ, Moody ‘s–ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և բանկային դեպոզիտների վարկանիշների շեմերը Baa3–ից մինչև Ba1, արտարժույթով պարտատոմսերի վարկանիշի շեմը` Ba1–ից Ba2, ինչպես նաև արտարժութային բանկային դեպոզիտների վարկանիշի շեմը` Ba3–ից մինչև B1։ Միաժամանակ, Հայաստանի արժութային կարճաժամկետ պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշների շեմերը մնացել են անփոփոխ` Not-Prime (NP)։

2014 թվականի օգոստոսի սկզբին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել էր Հայաստանի` արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» «Կայուն» կանխատեսումով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img