Wed, 25 February
-1.9 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

«Անելիք բանկի» բաժնետերը կդիտարկի բոլոր հնարավորությունները մինչև 2017թ. բանկի կապիտալը բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ սեփականատերը կդիտարկի մինչև 2017 թվականն ընդհանուր կապիտալի ավելացման բոլոր հնարավոր միջոցները, երկուշաբթի լրագրողներին ասաց «Անելիք Բանկ»  ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«Բանկի համալրման մասին որոշումը կընդունի բանկի սեփականատերը։ Միաժամանակ նա կդիտարկի բոլոր հնարավոր միջոցները` ներդրումներ, ագրեսիվ աճ, կուտակային շահույթի հաշվին համալրումներ, եկամտի աճ, այլ բանկի գնում կամ ձուլում», – ասաց Կարամանուկյանը։

Նա նշեց նաև, որ Անելիք Բանկը դեռևս անցյալ տարի, մինչև ԿԲ որոշումը, ուղղակիորեն ավելացրեց իր կապիտալը 1 մլրդ. դրամով` դինամիկ աճի ապահովման համար։

«Կարծում եմ, որ բանկի հիմնական բաժնետերը կիրականացնի բոլոր անհրաժեշտ կապիտալ ներդրումները առաջիկա երկու տարվա ընթացքում` կապիտալի նկատմամբ նորմատիվ պահանջի ապահովման համար», – ասաց Կարամանուկյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ այսօրվա դրությամբ բանկը բոլոր ցուցանիշներով ապահովում է կապիտալի ադեկվատության նորմատիվը և ԿԲ հաստատած բոլոր նորմատիվ պահանջները։

Նա նաև իրականությանը չհամապատասխանող անվանեց ԶԼՄ տարբեր մեկնաբանությունները` հայկական բանկային համակարգի և ԿԲ ներկայացրած պահանջներին բանկերի չհամապատասխանելու մասին։

«Տարբեր ԶԼՄ-ների կողմից ներկայացվել են ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանություններ կապիտալի ավելացման մասին ԿԲ պահանջների վերաբերյալ, ինչը բնակչության շրջանում չհիմնավորված խուճապի է հանգեցնում։ Իրականում այսօրվա դրությամբ բնակչության ներդրումների կայունության սպառնացող որևէ վտանգ չկա։ Բացի այդ, բոլոր ներդրումները գրանցում են անցնում ԿԲ-ում, և որևէ ներդրում բանկի հնարավոր ձուլման կամ վաճառքի արդյունքում չի կորչի», – ասաց Կարամանուկյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%),, պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ. դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն. դրամի վնասի դիմաց։ ($1 – 478,28 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img