Mon, 30 June
21.1 C
Yerevan
USD: 384.32 RUB: 4.89 EUR: 450.23 GEL: 141.11 GBP: 527.56

Հայկական բանկերի կոշտ մրցակցությունը նվազագույնի է հասցրել նրանց շահութաբերությունը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի սուր մրցակցության պայմաններում տոկոսային սպրեդի կրճատումը նխպաստել է բանկերի շահութաբերության կտրուկ նվազմանը։

Մասնավորապես, վերջին 10 տարում բանկերի ակտիվների շահութաբերության  (ROA) միջին ցուցանիշը նվազել է 3,3 անգամ` 2005 թ.–ին գրանցված 3,01–ից 2014 թ.–ին հասնելով 0,91–ի։ Միաժամանակ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը ավելացել է մոտ 11 անգամ (194,4 մլրդ դրամից հասնելով 2 188,4 մլրդ դրամի), իսկ դեպոզիտների ծավալը` 6,6 անգամ (267,2 մլրդ դրամից հասնելով 1 757,5 մլրդ դրամի)։ Միաժամանակ ավանդների և վարկերի ավանդների տարբերությունը զգալիորեն նվազել է, ինչի հետևանքով կրճատվել է շահութաբերությունը։ Այսպես, եթե վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում նվազել է` 17,29 տոկոսից դառնալով 16,26 տոկոս, ապա դեպոզիտների միջին տոկոսադրույքն ավելացել է` 6,45 տոկոսից հասնելով 10,95 տոկոսի։ Ստացվում է, որ տոկոսային սպրեդը, որը վարկերի միջին տոկոսադրույքի և դեպոզիտի միջին տոկոսադրույքի տարբերությունն է, 2005–2014 թթ.–ին գրեթե կրկնակի կրճատվել է։

2015 թ.–ին տոկոսային սպրեդի հետ կապված իրավիճակը գրեթե անփոփոխ էր մնացել, չնայած բանկերի կողմից տրամադրված վարկերի և ներգրավված դեպոզիտների ծավալները փոքր–ինչ կրճատվել են։ Պաշտոնական տվյալներով` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների համախառն ծավալը 2015 թ.–ի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 1,6 տոկոսով և կազմել 729,5 մլրդ դրամ, դեպոզիտների ծավալը նվազել է 2,5 տոկոսով` հասնելով 2 134,1 մլրդ դրամի։ Միաժամանակ վարկերի միջին տոկոսադրույքը հունվարին ավելացել է 0,51 տ.կ.–ով` կազմելով 16,77 տոկոս, իսկ ավանդների գծով` 1,11 տ.կ.–ով` մինչև 12,06 տոկոս։

Տոկոսադրույքների բարձրացումը հիմնականում պայմանավորված է այն փաստով, ր ԿԲ–ն 12 տոկոսից 20 տոկոս է դարձրել պարտադիր պահուստավորման նորմատիվը, ինչպես նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակով (10,5 տոկոս)։ Միաժամանակ մի շարք փորձագետների կարծիքով` հիմնական կապիտալի նվազագույն չափի բարձրացման մասին կարգավորիչի որոշումը (2017 թ.–ի հունվարի 1–ից այն կհասցվի 30 մլրդ դրամի` ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն) կարող է ինչ–որ չափով թուլացնել բանկային շուկայում գոյություն ունեցող մրցակցությունը։

Սա, անխոս, կազդի տոկոսադրույքների մակարդակի վրա, կհանգեցնի տոկոսային սպրեդի ավելացման, ինչը կավելացնի բանկի շահութաբերությունը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ուժեղ կլինի այդ ազդեցությունը, քանի որ դեռևս հայտնի չէ, թե ինչ թվով բանկեր կկարողանան իրականացնել կապիտալիզացիայի ավելացում և դրանցից որքանը կմնան շուկայում` որպես դերակատարներ։ Հարկ է նշել, որ բանկերն արդեն սկսել են լրացուցիչ կապիտալի ներգրավման գործընթացը։ Այսպես, Հայէկոնոմբանկը իր կապիտալը համալրել է 1,2 մլրդ դրամով սուբորդինացված վարկավորման հաշվին` հասցնելով այն 12,3 մլրդ դրամի։ Պրոմեթեյ բանկն ավելացրել է կապիտալը 4,2 մլրդ դրամ` հասցնելով 23 մլրդ դրամի, իսկ Արցախբանկը` 4,5 մլրդ դրամով` հասցնելով 11 մլրդ դրամի։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ Միայն հինգ բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխան և անգամ գերազանցում ԿԲ–ի նոր պահանջին։ Եվս 13 առևտրային բանկերի այս ցուցանիշը գտնվում է 10–30 մլրդ դրամի միջակայքում, իսկ երեք բանկերի մոտ այն 10 մլրդ դրամից ցածր մակարդակում է։ Այսպիսով, 16 բանկերը պետք է երկու տարվա ընթացքում միջոցներ գտնեն` կապիտալի ավելացման վերաբերյալ կարգավորիչի նորմատիվային պահանջն ապահովելու համար կամ սեփական ռեսուրսների կամ միավորվելու և միաձուլվելու հաշվին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 2022թ.–ի IV եռամսյակում

«ՍՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 31.12.2022թ.–ի դրությամբ

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2024թ․–ին աճել է 24․6%–ով՝ կազմելով 6,270մլրդ դրամ

/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, զուտ պահուստները չհաշված, 2024 թվականի վերջին աճել է 24,6%-ով կամ 1,239 մլրդ դրամով և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6,270 մլրդ դրամ

ՀՀ  2024թ․–ի պետբյուջեի եկամուտները կազմել են 2,58տրլն․ դրամ․ Փաշինյանը նշել է, որ բյուջեն ընտանեկան է

2024թ․–ին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ 200 մլն դրամ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img