Wed, 2 July
24.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Apr 13, 2015

Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

Հայաստանի Կենտրոնական բանկը տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ։

«Յունիբանկ» ԲԸ–ը կվերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության

«Յունիբանկ» ՓԲԸ-ն կվերակազմավորվի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Ինչպես երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ԲԲԸ–ի վերակազմավորման մասին որոշումն ընդունվել է նախօրեին «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ժողովին։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1,02 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,3 դրամ

Ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 11–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,02 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,3 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն ապրիլի 13–ին նվազել է 0,51%–ով և կազմել` 474,5 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 13–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,51 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 474,5 դրամ։

Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

Եվս հինգ երկիր միացել է Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի ֆինանսների նախարարությունից։ Նիդեռլանդներից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից և Դանիայից ստացված հայտերը պաշտոնապես բավարարվել են, հաղորդում է Vestifinance.ru–ն։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 4,3 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 7–ից 11–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 4,3 մլն դոլար` մարտի 30–ից ապրիլի 3–ն ընկած ժամանակահատված ընթացքում գրանցված 6,4 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 74,9 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 7–ից 11–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 74,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 474,46 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։