Daily Archives: May 6, 2015

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում չորեքշաբթի բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:

ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,77 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 481,39 դրամ

Մայիսի 6–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 5-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,77 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 481,39 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 6-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 6–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

«Կամուրջ» ՈՒՎԿ–ի վարկային պորտֆելը I եռամսյակում աճել է ավելի քան 5%-ով` հասնելով մոտ 15 մլրդ դրամի

«Կամուրջ» ՈւՎԿ–ի վարկային պորտֆելը 2015 թ.–ի առաջին եռամսյակում ավելացել է 1 մլրդ դրամով կամ 5 տոկոսով` կազմելով շուրջ 15 մլրդ դրամ, հաղորդում է վարկային կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները մարտին նվազել են 33,2%` դառնալով մոտ 83,9 մլն դոլար

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով 2015 թ.–ի մարտին հանրապետություն է փոխանցվել ավելի քան 83,9 մլն դոլարի դրամական միջոց, որի ծավալը, 2014 թ.–ի մարտի համեմատ, նվազել է 33,2 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։