Tue, 1 July
25.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Daily Archives: Sep 28, 2015

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,46 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,81 դրամ

Սեպտեմբերի 28–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, սեպտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,46 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,81 դրամ։

NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 28-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիայում սեպտեմբերի 28-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

ԶԼՄ. Արտեմ Ավետիսյանը գնել է Յունիաստրում բանկի բաժնետոմսերի 100%–ը

Գործարար Արտեմ Ավետիսյանը 7 մլն եվրոհով ձեռք է բերել Յունիաստրում բանկի 100 տոկոսը` նախկինում հայտարարված 80 տոկոսի փոխարեն։ Յունիաստրում բանկի հիման վրա նոր սեփականատերը նախատեսում է զարգացնել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորումը, գրում է «Կոմերսանտը»։

Հայաստանի ԿԲ–Ն պետք է աջակցի բարձր տեխնոլոգիական բանկային բիզնեսի զարգացմանը

Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է աջակցի հանրապետությունում բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Ամերիաբանկի» ինովացիաների գծով բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը կազմել է 5,2 մլն դոլար

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 22–ից 25–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 5,2 մլն դոլար` սեպտեմբերի 15–ից 19–ի ընթացքում գրանցված 300 հազար դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 66,9 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 22-25–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 66,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 475,47 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։