Fri, 27 February
2.1 C
Yerevan
USD: 377.04 RUB: 4.90 EUR: 444.91 GEL: 141.00 GBP: 510.36

ՎՏԲ-Հայաստան Բանկը, MasterCard-ի և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի հետ համատեղ, դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր MasterCard և Maestro քարտապաններին, որ MasterCard միջազգային վճարային համակարգը և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը առաջարկում են Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր, այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումների նոր պարզ, հարմարավետ և անվտանգ միջոց՝ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դրամական փոխանցումների տվյալ ծառայությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում թողարկվել է 2016թ.-ի հուլիսին` ՎՏԲ24-ի և «Մուլտիկարտա» պրոցեսինգային ընկերության միջոցով:

«MasterCard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես իրենց MasterCard և Maestro քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ փոխանցում ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` իրականցնելով և ստանալով դրամական փոխանցումներ անկանխիկ եղանակով՝ շուրջօրյա և ցանկացած վայրից, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու», – նշվում է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչների հավաստմամբ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել ուղարկողին՝ ընտրել փոխանցման ստացողին «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների ցանկից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ապա ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը:

Ծառայությունը ներկայացված է ինչպես «Օդնոկլասնիկի» կայքի վեբ տարբերակում, այնպես էլ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված բջջային հավելվածներում: Գործարքի նվազագույն գումարը 500 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմի «Ստանալ փոխանցումը» և մուտքագրի իր MasterCard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին: Տվյալ փոխանցումները անվճար են ստացողի համար, իսկ ներկա պահին անվճար են նաև ուղարկողի համար ռուսական Mastercard և Maestro քարտապանների համար ընթացող ակցիայի շրջանակում:

Բացի այդ, Mastercard և Maestro քարտերի վրա փոխանցումներ հաշվեգրելիս, ստացողը կստանա 30 «OK» ներքին արժույթ, որը կարելի է ծախսել սոցցանցի ներսում վճարովի ծառայությունների գնման համար:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Մեկ այլ արժույթով քարտի վրա գումարի հաշվեգրման դեպքում, դրամային միջոցները կփոխարկվեն ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img