ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացրել է sme.acba.am առցանց հարթակը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:

Այն կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ լայն համագործակցության արդյունքում:

Առցանց հարթակի միջոցով սկսնակ և գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր և տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես-գործիքներից և տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաև նախատեսված է դառնալ համագործակցության յուրահատուկ հարթակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ:

«Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ  շուրջ երեք տարիների համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք  ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը`  նաև ներառելով գյուղատնտեսության ոլորտը», – ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի և IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հանձնառությունը առաջնորդել այս կարևոր նախաձեռնությունը», – ասել է IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

SME.ACBA.AM կայքի գործարկումը կիրականացվի դեկտեմբեր ամսին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img