Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք  57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարների» գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող  մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման  ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար», – իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նրա խոսքով`մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը  նշանակում է  աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում:

«Նոր գործարկվող մասնաճյուղում, հակառակ ձևավորված կարծրատիպերի, չկան  արգելքներ աշխատակցի և հաճախորդի միջև» – ընդգծել է Հակոբ Անդրեասյանը:

Մասնաճյուղը  հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար:

Կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝  կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

 Հիշեցնենք նաև, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

«Շինարարներ» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով: -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img