Հայաստանում գործարկվել է American Express նոր կայքը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց Հայաստանում American Express նոր կայքի գործարկման մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Հայաստանում American Express ընկերության բացառիկ գործընկերը, և նոր կայքը մշակվել է ընկերությունների համատեղ ուժերով:

Կայքը կառուցված է American Express-ի կողմից ներկայումս մի շարք Եվրոպական երկրներում արդեն կիրառվող առաջադեմ պլատֆորմի վրա և փոխարինում է  նախորդ կայքին, որը հասանելի էր միևնույն  հասցեով:

Նոր կայքն ավելի արդիական է՝ շնորհիվ  Հայաստանում թողարկվող American Express քարտերի առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության առավել պարզ ներկայացման: Կայքում այցելուները կարող են ծանոթանալ գործող American Express քարտերին՝ համեմատել դրանց տարբեր առավելությունները: Բացի այդ, այցելուները կարող են դիմել American Express քարտերի ձեռքբերման համար՝ առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու՝ լրացնելով քարտի պատվիրման առցանց հայտը:

Գործող American Express Քարտատերերը նույնպես կգտնեն օգտակար տեղեկատվություն նոր կայքում, քանի որ այն նաև համալրված է քարտերի պարգևատրումների ծրագրերի և ապահովագրական ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ, քարտերին առնչվող կարևոր ֆինանսական տվյալներով, ինչպես նաև American Express Քարտատերերի համար հասանելի բազում հատուկ առաջարկներով :

Նոր կայքը մշակելիս հաշվի են առնվել նաև առևտրի և սպասարկման կետերի կարիքները: Այն պարունակում է տեղեկատվություն American Express քարտերը որպես վճարման միջոց ընդունելու առավելությունների վերաբերյալ, և այն առևտրի և սպասարկման կետերը, որոնք ցանկանում են սկսել սպասարկել American Express քարտեր, կարող են առցանց դիմել տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար:

«Մենք ուրախ ենք Հայաստանում գործարկել American Express-ի  նոր կայքը` մանրակրկիտ պլանավորման և մշակման աշխատանքների ավարտից հետո: Նոր դիզայնը պարզ է, հարմար է օգտագործման համար  և թույլ է տալիս գործող և ապագա American Express Քարտատերերին, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերին դյուրին եղանակով գտնել այն տեղեկատվությունը, որը նրանք փնտրում են»,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ ԲԱՆԿԻ և American Express ընկերության միջև հաջողված համագործակցությունը սկսվել է 2009 թ-ին՝ սկիզբ դնելով Հայաստանում American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքի զգալի ընդլայնմանը: 2010 թ.-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ ԲԱՆԿԸ Հայաստանում թողարկեց առաջին American Express քարտը՝ American Express Gold-ը, որը տրամադրում է նախկինում Հայաստանում գոյություն չունեցող լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ.-ին Բանկը թողարկեց American Express Blue նորարար և ժամանակակից քարտը, որն իր հաճախորդներին պարգևատրում է առօրյա ծախսերի դիմաց և առաջարկում  առավելություններ, որոնք համահունչ են ժամանակակից, երիտասարդ սպառողի պահանջներին: 2014 թ.-ին Բանկը թողարկեց թվով 3-րդ American Express քարտատեսակը՝ American Express Cashback քարտը, որն արդեն իսկ հասցրել է դառնալ բազմաթիվ հաճախորդների նախընտրելի վճարային գործիքը՝ շնորհիվ քարտատերերին վճարվող քեշբեքի, որն ի դեպ չունի առավելագույն սահմանաչափ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img