ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային արշավի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի արդյունքներով, պարգևատրվեցին հաղթողները:

Ակցիայի ընթացքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք  2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և  ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է  կենցաղային տեխնիկայի ձեռք բերման  10 հավաստագիր և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:

Մրցանակների խաղարկությունը տեղի ունեցավ Հիլթոն հյուրանոցում բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն  հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում ուղիղ եթերով:

Visa ընկերության հետ համատեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի նմանատիպ ակցիաներն իրականացվում են արդեն 6-րդ տարին անընդմեջ։

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կայացած խաղարկության արդյունքում, որն իրականցվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեցին 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեցին  Բանկի առաջարկած առևտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման  սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների երջանիկ մրցանակակիրներ դարձան` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը և Ասատուր Վարդանյանը:

Գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img