ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրել է Հատիս գյուղի աշխատասեր ֆերմերի հաջողության պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ ասում է, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը:

… Բնիկ բայազետցի է: Նրա նախնիները Արևմտյան Հայաստանի այդ քաղաքից Արևելյան Հայաստան են գաղթել 19-րդ դարում: Ահա քանիերորդ սերունդն է, որ Գևորգյանների գերդաստանը ապրում է մայր Հայաստանում: Այսօր Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ:

-Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է ,- պատմում է Վաչե Գևորգյանը:

Վաչեն ցավով արձանագրում է, որ Հատիս գյուղում երիտասարդների թիվը շատ է պակասել: Ոմանք քոչել են «հեշտ կյանք» փնտրելու:

Շատերն են ցանկանում, որպեսզի Վաչե Գևորգյանի նման մարդկանց օրինակը, տնտեսության բնագավառում նրա հաջողությունները հայրենի ոստանը լքելու գաղափարից ետ պահեն գյուղերում մնացած երիտասարդներին:

 -Ձեր ֆերմայում միայն Ձեր ընտանիքի անդամնե՞րն են աշխատում, թե՞ ուրիշ օգնողներ ունեք,- հարցնում եմ Վաչեին:

– Մեր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի ենք հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի: Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30-ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին:

-Դուք միայն անասնապահությա՞մբ եք զբաղվում:

– Ո՛չ, ունենք ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ ենք ցանում: Խոտհարքներ էլ ունենք, որտեղից ձմեռվա համար անասնակեր ենք հավաքում:

Մեր զրույցի ժամանակ Վաչեի տղաները գտնվում էին դաշտում և զբաղված էին խոտ հնձելով, հավաքելով և տեղափոխելով: Տղաները լավ չարչարվում էին: Վաչեն նշեց, որ տարվա այս ժամանակաշրջանում իր տղաները աշխատում են արևածագից մայրամուտ:

Ինձ հետաքրքրեց, թե արդյո՞ք նրա կյանքում ամեն ինչ հարթ է ընթացել, դժվար պահեր չե՞ն եղել:

– Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ:

Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի  «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img