Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  երրորդ անվճար ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները:

«Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են  մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ մրցույթին  մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը, այնուհետև լրացնելուց հետո այն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  համատեղ «Օրգանական  գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  և NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img