Դրամական փոխանցումները Հայաստան հոկտեմբերին աճել է 19,4%-ով, իսկ արտահոսքը` 52 %-ով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2017 թվականի հոկտեմբերին ստացվել է ավելի քան 162,9 միլիոն դոլար, ինչը 19,4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում։

Ընդ որում, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2017 թվականի հոկտեմբերին, անցած տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 1,6 տոկոսով։ Հայաստանից դրամական միջոցների արտահոսքը կազմել է գրեթե 115,7 միլիոն դոլար` 2016 թվականի հոկտեմբերին գրանցված 76 միլիոն դոլարի համեմատ (52 տոկոսի աճ)։ Դրամական փոխանցումների արտահոսքը մեկ ամսում ավելացել է 22.9 տոկոսով։ Արդյունքում, զուտ ներհոսքը 2017 թվականի հոկտեմբերին, 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 21,7 տոկոսով, իսկ մեկ ամսում` 28,6 տոկոսով` կազմելով 47,2 միլիոն դոլար։

Ընդ որում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թ.–ի հոկտեմբերի, 2016 թվականի նույն ժամակահատվածի համեմատ, աճել է 22 տոկոսով, իսկ նախորդ ամսի հետ համեմատ` 5,3 տոկոսով,կազմելով 108,2 միլիոն դոլար։ Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը կազմել է 43,6 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 30 տոկոսով, իսկ 2016 թվականի հոկտեմբերի համեմատ` 11,5 տոկոսով։

ԿԲ տվյալներով, Հայաստան դրամական միջոցների ներհոսքը 2016 թվականին կազմել է ընդհանուր առմամբ 1 532,8 մլն դոլար (անկում` 6%–ով), իսկ արտահոսքը` 816,9 մլն դոլար (7,3 տոկոսովի աճ), ինչի արդյունքում մուտքերի զուտ հոսքը անցած տարի կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17%–ի անկում) ($1 – 485,33 դրամ)։ –0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img