ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այն հաճախորդները, ովքեր ձևակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով հետվերադարձ:

«Արդեն ավելի քան 15 000 վարկառուներ, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպել են ապառիկվարկ, «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ետ են ստացել ավելի քան 80 մլն ՀՀ դրամ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումն իրականացվում է շահավետ պայմաններով: Վարկը ձևակերպվում է տեղում՝ Հայաստանի ավելի քան 300 առևտրային կետերում, առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և հաճախորդների կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ (միայն անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալականքարտ): Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է բանկի կողմից միջինում 10 րոպեիընթացքում:

«Ապառիկ վարկավորման պայմանների և «Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասնկարելի է տեղեկանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հղումով, բանկի ցանկացած մասնաճյուղում և զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով», – նշվում է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img