2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին` հունիսի 20-ին կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին 2017թ.-ին բանկի աշխատանքի արդյունքները և ներկայացվեցին զարգացման հետագա ծրագրերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են գրեթե 9.5% և կազմել 202.7 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները, աճելով 11%-ով, գերազանցել են 167.4 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 35.4 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն աճել է 14%`գերազանցելով 135 մլրդ ՀՀ դրամ:

2017թ.-ին Յունիբանկում մեծ աշխատանք է տարվել սպասարկման որակի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ: Արդյունքում Յունիբանկն առաջատար դիրքեր զբաղեցրեց մանրածախ շուկայում` օրական տրամադրելով ավելի քան 1 000 վարկ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր:

«Հաշվետու տարում Յունիբանկն ապահովեց աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Յունիբանկի համար ակտիվների ռեկորդային ցուցանիշը հնարավոր եղավ ապահովել վարկավորման ծավալների ընդլայնման, պորտֆելի դիվերսիֆիկացման և ռիսկերի կառավարման համակարգի բարելավման շնորհիվ: Բանկի ակտիվների որակի բարելավումը գնահատեց նաև Moody’s գործակալությունը և բարձրացրեց Յունիբանկի վարկանիշը մինչև B2 մակարդակի` կայուն կանխատեսմամբ: Այսօր բանկն ունի 360 000 հաճախորդ և 173 բաժնետեր, որոնք Յունիբանկն ընդունում են որպես վստահելի և հուսալի գործընկեր», – իր ելույթում նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ, ինչն էապես կնպաստի բանկի ներդրումային գրավչության բարձրացմանը:
«Յունիբանկի զարգացման ռազմավարության շրջանակներում 2020թ.-ին մենք նախատեսում ենք ապահովել արդեն իսկ 4 մլրդ ՀՀ դրամի շահույթ, ինչպես նաև` բանկի ակտիվների զգալի աճ: Մասնավորապես բանկի մանրածախ վարկավորման գծով շուկայի մասնաբաժինը կհասնի մինչև 13%-ի, ապառիկ վարկավորման գծով` մինչև 40%-ի, իսկ կորպորատիվ վարկավորման գծով` մինչև 10%-ի: Նախատեսում ենք նաև բանկային քարտերի քանակի ավելացում` տարեկան 80.000-ից մինչև 100.000 հատի», – նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Բաժնետերերի ժողովը հաստատեց բանկի Խորհուրդը հետևյալ կազմով` Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Վարդան Աթայան, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Դավիթ Փափազյան, Արտեմ Կոնստանդյան:

«Ինչպես գիտեք, 2017թ.-ին բանկի ղեկավար կազմում տեղի ունեցավ փոփոխություն և Մեսրոպ Հակոբյանը զբաղեցրեց բանկի Վարչության նախագահի պաշտոնը, իսկ Վարդան Աթայանն ընդունեց մեր առաջարկը` շարունակելու իր աշխատանքը Խորհրդի կազմում: Խորհրդի նոր անդամ Արտեմ Կոնստանդյանը ևս բանկային մեծ փորձ ունի: Վստահ ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր ակտիվ զարգացումը` որպես հաճախորդամետ և իննովացիոն բանկ: Մենք երախտապարտ ենք մեր բաժնետերերին և հաճախորդներին վստահության և լոյալության, բանկի անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև Կենտրոնական բանկին և Հայաստանի բանկերի միությանն աջակցության և օժանդակության համար» – եզրափակել է իր խոսքը Գագիկ Զաքարյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img