«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է նոր հատուկ նախագիծ` Food&Wine, որտեղ հրապարակվելու է ակտուալ, հետաքրքիր և գլխավորը` օգտակար տեղեկատվություն գաստրոնոմիկ նրբությունների, օրիգինալ և վաղուց սիրված ճաշատեսակների ու հյութերի մասին։

«Ազգային խոհանոցն ինքնին օրիգինալ է, այն կարելի է համարել յուրաքանչյուր երկրի այցեքարտը։ Այն կարող է յուրօրինակ ձևով ներկայացնել ժողովրդի պատմությունը, բարքերը, սովորույթները և անգամ շատ ավելի լավ, քան տեղեկատուները և ուղեցույցները», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ գաստրոտուրիզմը, հատկապես վերջին տարիներին, դարձել է այնքան հայտնի, որ Հայաստան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ հայաստանյան տեսարժան վայրերի թվում չեն մոռանում նշել հենց անհավանական համ ունեցող ուտելիքն ու հյութերը։

Ինչպես նշել է գործակալության գլխավոր տնօրենը, հրապարակվող նյութերում խոսքը ոչ միայն հայկական խոհանոցի մասին է։

«Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, որին, անշուշտ, հատուկ տեղ է տրված, այլ նաև պատմում ենք տարբեր երկրների խոհանոցների և հետաքրքիր գաստրոնոմիկ ավանդույթների մասին։ Ձգտում ենք ընթերցողին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով», – նշել է Դավիթյանը։

Food&Wine  նոր հատուկ նախագիծը շատ հաջող համադրվում է «Լավ լուրեր»ժապավենի հետ, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է փետրվարին։ Ժապավենի նպատակն է հրապարակել միայն դրական լուրեր։ Այցելելով newsarmenia.am կայք` յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img