ԵԶԲ-ն ներկայացրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.-ի իր գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2019 թ.-ի արդյունքներով կգերազանցի 6%–ը: Այդ մասին «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տվաց բացառիկ հարցազրույցում հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Անդրեյ Կրայնին:

Ըստ նրա, նման ցուցանիշն «ամենաբարձրներից մեկն է լինելու ԵԶԲ անդամ երկրներում»:

Կրայնին նշեց, որ դրան կնպաստի սպառողական ակտիվության աճը` աշխատավարձերի բարձրացման և վարկավորման պայմաններում, ինչպես նաև արտադրության վերականգնումն արդյունահանող ոլորտներում և գյուղատնտեսությունում:

Ինչ վերաբերում է նրա միջնաժամկետ գնահատականներին, ապա այնտեղ ակնկալվում է տարածաշրջանի չափանիշներով հանրապետության ՀՆԱ-ի բարձր աճ` մոտ 5%։

«Երկրի տնտեսական զարգացմանը կաջակցի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական նախաձեռնությունների իրականացումը, լեռնամետալուրգիական համալիրի աստիճանական ադապտացումը, ինչպես նաև արտադրության հետագա աճն արտահանման բարձր ներուժ ունեցող ոլորտներում, ինչպիսիք են սննդի և տեքստիլի արդյունաբերությունը», – ասաց նա:

Ըստ ՀՀ պետբյուջեի, 2019 թ.-ի արդյունքներով նախատեսվում է 4,9%-ի ՀՆԱ-ի աճ: Սակայն ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսման մեջ այդ ցուցանիշը բարձրացվել է մինչև 6,9%: Ըստ Moody’s գործակալության գնահատականի, Հայաստանում միջնաժամկետում իրական աճը հետագա մի քանի տարիների ընթացքում կարող է կազմել մոտ 5,5-6%:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img