ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 18հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. տարեկան նստաշրջանին: Այդ մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ տարեկան նստաշրջանի պլենար նիստին, հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին, ինչպես նաև մի շարք կլոր սեղանների և թեմատիկ քննարկումների:

«Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ և ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեններ Էնթընի ԴեԼաննոյի և Քոեն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ փոխտնօրեն Սիրիլլ Միլլերի հետ», – նշվում է տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառման շրջանակում աշխատանքային քննարկումներ են նախատեսված Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img