Ստացեք Յունիբանկից մինչև 5 մլն ՀՀ դրամ սահմանագծով վարկային քարտ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Վարկը կարելի է ձևակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և  սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով:

«Մեր բանկի ծառայություններից օգտվում է Հայաստանում ապրող և աշխատող բնակչության մեկ երրորդը: Սպասարկվող քարտերի քանակով Յունիբանկն առաջատարներից  մեկն է: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների վստահությունը և ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր որակ», – նշել են բանկից:

Ամսական Յունիբանկը տրամադրում է ավելի քան 2 000 քարտային վարկ, որը կարելի է ստանալ ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլ նաև գործընկերների սպասարկման կետերում: Մինչև 500 հազար ՀՀ դրամ գումարով վարկային քարտ կարելի է ստանալ նաև` ձեռքբերելով ապրանքներ ապառիկ բանկի ավելի քան 100 գործընկեր խանութ սրահներում: Գումարը կհաստատվի տեղում` հենց խանութում գտնվող Յունիբանկի սպասարկման կետում:

Նույն կերպ` արագ և պարզ կարելի է մարել վարկերը: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է մոտենալ բանկի մասնաճյուղ, օգտվել տերմինալից կամ բանկի մոբայլ հավելվածից:  UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել  App Store -ից կամ Play Market –ից:  

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img