Mon, 23 February
7.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

ՀԲՄ-ն կոչ է անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից COVID-19-ի տարածման պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի Բանկերի Միությունը (ՀԲՄ) կոչ է անում զերծ մնալ երկրի բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից COVID-19-ը կորոնավիրուսի տարածման պայմաններում: Այս մասին նշվում է ՀԲՄ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նման հայտարարության համար հիմք է դարձել հայկական հեռուստաալիքներից մեկով Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանի ելույթը, ով քննադատել է Հայաստանում վարկային համակարգը: Մասնավորապես, նա նշել է, որ պետությունը միջազգային կառույցներից գրավում է արտոնյալ վարկեր` 0,5% տոկոսադրույքով և ֆերմերներին տալու փոխարեն տրամադրում է բանկերին, որոնք արհեստականորեն բարձրացնում են տոկոսադրույքը մինչև 14% և ավելին: Բերբերյանը կարծում է, որ բանկերի դիրքորոշումը և բարձր տոկոսադրույքը հանգեցնում են գյուղատնտեսության ոլորտի սնանկացմանը:

«Բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, հանրության լայն շերտերի համար գործունեություն իրակացնելով, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող»,- նշվում է ՀԲՄ-ի հաղորդագրության մեջ:

Ավելին, ՀԲՄ-ից նշում են, որ բանկային համակարգը լիովին  թափանցիկ է, և համակարգին վերաբերող բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է. ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:

«Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված  ֆինանսական գրագիտության պակասով, իսկ երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով  «միավորներ»  հավաքելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:

ՀԲՄ-ում նշում են, որ ակնհայտ է՝ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի  պայմաններում բանկային համակարգը ողջ աշխարհում հայտնվում է ուշադրության կենտրոնում, դառնում ավելի զգայուն, որոշակի առումով էլ՝ խոցելի, իսկ բնակչության մեծամասնության համար համակարգին առնչվող խնդիրները ստանում են առաջնային նշանակություն:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում ԶԼՄ-ներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։

«Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Փոխարենը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։

«Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և  «վերլուծություններ» հնչեցնելուց։ Մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս՝ ձեզ հուզող, անհրաժեշտ և որակյալ  տեղեկատվությունը ստանալու համար լսեք ոլորտի մասնագետների կարծիքը, հետևեք նրանց խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում դիմեք նաև ձեզ սպասարկող բանկ: Դա է թյուրիմացություններից խուսափելու, ճիշտ որոշում ընդունելու միակ ու նաև շահեկան ուղին»,- նշվու, է ՀԲՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img