ՀՀ ֆինանսների նախարար հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշները «կգան բնականոն մակարդակին Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո»

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հույս ունի, որ Հայաստանի միջազգային վարկանիշները «Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո կգան բնականոն մակարդակին»։

Նա նշեց, որ նախորդ տարիներին միջազգային վարկանիշային գործակալությունների հետ բանակցությունների ժամանակ հայկական կողմը հայտնել է իր անհամաձայնությունը Հայաստանին տրված վարկանիշների վերաբերյալ՝ մատնանշելով մակրոտնտեսական ցուցանիշները, կայունությունը և զգուշավոր ֆիսկալ քաղաքականությունը։

Սակայն, նրա խոսքով, միջազգային գործընկերները նշել են տարածաշրջանային ռիսկը, որը էական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի վրա։

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո դրական ազդակներ են ստացվել Fitch-ից, Moody’s-ից և S&P-ից, սակայն նշվեց, որ վարկանիշի վրա ազդեցությունը նկատելի կլինի (Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի – խմբ.) ստորագրումից հետո։ Ինձ համար ավելի կարևոր է իրական ներդրողների արձագանքը։ Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մեր վարկանիշները կգան բնականոն մակարդակին», – չորեքշաբթի ասաց նախարարը սեպտեմբերի 23-24-ը Երևանում անցկացված «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ։

Օգոստոսի 19-ին Fitch Ratings-ը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը, հավանաբար, անմիջական ազդեցություն չի ունենա երկու երկրների վարկանիշների վրա, բայց կարող է նպաստել վարկային ոլորտում դրական միջնաժամկետ միտումների ձևավորմանը։

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ Հայաստանի ռիսկի հավելավճարին՝ ասելով, որ այն նվազում էր նույնիսկ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից առաջ, բայց այդ իրադարձությունից հետո «զգալի անկում է եղել»։ Սակայն նախարարը կոնկրետ թվեր չներկայացրեց։

2025 թվականի հուլիսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

2024 թվականի փետրվարին Standard & Poor’s Ratings-ը հաստատեց Հայաստանի Հանրապետության պարտավորությունների երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով «BB-»/«B» մակարդակում՝ անփոփոխ թողնելով «կայուն» կանխատեսումը։

2022 թվականի հոկտեմբերին Standard and Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց Հայաստանի պարտավորությունների երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով «B+»/«B» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img