Հայաստանում առաջին անգամ անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկին. քարտերով շրջանառությունը I եռամսյակում աճել է 22,9%,–ով

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում պլաստիկ քարտերով գործարքների ծավալը 2020թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019թ- ի առաջին եռամսյակի համեմատ (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանում սպասարկվում են գրեթե բոլոր վճարահաշվարկային համակարգերի քարտերը` սկսած ազգային ArCA-ից մինչև Visa, MasterCard, American Express, Diners Club, JCB (ճապոնական համակարգ)։

Նրա խոսքով, Հայաստանում գործող ակտիվ վճարային քարտերի թիվը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 2 460 333, ինչը 2,9%–ով կամ 70 հազար քարտով ավել է` 2019թ.–ի համեմատ։

«Վճարային քարտերով իրականացվել է 19 154 229 գործարք, ինչը 33,8%–ով ավել է 2019թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից (13 570 034)։ Այս քարտերով ընդհանուր առմամբ կատարվել է 592 մլրդ դրամի գործարք, ինչը 22,9 տոկոսով (481 մլրդ) գերազանցում է 2019թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը», – ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ փաստորեն ինչպես գործարքների թիվը, այնպես էլ քարտերով իրականացված գործարքների ծավալը զգալիորեն ավելացել է։

«Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների թիվը գերազանցել է կանխիկ գործարքները (անկանխիկ`57%, կանխիկ`43%), ինչն ուրախացնում է։ Եթե 2020թ.–ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների թիվը կազմել է 7 784 894, ինչը 2,4%–ով ավել է 2019թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշից, ապա անկանխիկ գործարքների թիվը, 2019թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, միանգամից ավելացել է 73,4%–ով (5 967 875) և կազմել 10 369 335», – ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է քարտերով իրականացված գործարքների ծավալին, ապա, նրա խոսքով, դեռ, ցավոք, մոտ 70%–ը կազմում են կանխիկ գործարքները և միայն 30%–ն` անկանխիկ։

«Սակայն այստեղ կան հետաքրքիր զարգացումներ։ Կանխիկ գործարքների ծավալը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում կազմել է 415,6 մլրդ դրամ, ինչը 13,3 տոկոսով ավել է 2019թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշից։ Իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176,9 մլրդ դրամ, ինչը 53,4 տոկոսով ավել է 2019թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից» – ասաց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ բանկոմատների միջոցով իրականացված գործարքները կազմել են գործարքների ընդհանուր թվի 43 տոկոսը (13,3 տոկոսի աճ), POS-տերմինալներով իրականացված գործարքները` 24 տոկոսը (64,4 տոկոսի աճ), իսկ ինտերնետի միջոցով իրականացված գործարքները` ընդհանուր գործարքների 33 տոկոսը (80,3 տոկոսի աճ)։ Ծավալի առումով բանկոմատների միջոցով աճը կազմել է 18,6 տոկոս, ինտերնետի միջոցով` 73 տոկոս, POS տերմինալների միջոցով` 22 տոկոս։

Նշվում է նաև գործարքի միջին չափի նվազում, բանկոմատներում այն կազմել է միջինը 51 հազար դրամ, առևտրի կետերում` 20 498 դրամ։

«Դա վկայում է այն մասին, որ հաճախորդները սկսել են ավելի հաճախ օգտվել քարտից որպես վճարային միջոց, այդ թվում` փոքր գնումների համար, ինչը հանգեցրել է գործարքի միջին ծավալի ցուցանիշի նվազմանը», – ասաց Սարգսյանը։ Հայաստանում բանկոմատների թիվը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում հասել է 1544–ի, իսկ բանկային քարտեր ընդունող առևտրային կետերի թիվը` 11,6 հազար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img