24-ամյա երևանցին մեղադրվում է վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից վարկեր տրամադրելու պատրվակով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ,  2020թ. փետրվարից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում  արագ վարկ տրամադրելու մասին հայտարարություններ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի միջոցով վերջինիս հետ կապ հաստատելով՝ տարբեր քաղաքացիներ իրենց անվամբ վարկ ձևակերպելու ցանկություն են հայտնել: 

Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից,  քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են: Գումարը տրամադրելու նպատակով երիտասարդը հանդիպել է նրանց հետ, վերջիններիս տրամադրել վարկի գումարները: Այնուհետև վարկային կազմակերպության հաշվեհամարին հետ փոխանցելու պատրվակով վերջինս այդ գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին, ապա տարբեր պատրվակներով հեռացել է՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով նշված գումարներն ու քաղաքացիներին պատճառելով խոշոր և զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, հայտնաբերելու, ինչպես նաև՝ նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img