Միացյալ Թագավորությունը աջակցություն կցուցաբերի Հայաստանի Գործարարության աջակցման գրասենյակին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» (Good Governance Fund – GGF)  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Այս մասին հայտնում է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը:

Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:  

 «Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարող է բարգավաճել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԳԱԳ-ը առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանի Կառավարությանը ձևավորել գործարարությանն աջակցող տնտեսական քաղաքականության արձագանք COVID-19 համաճարակի պայմաններում՝ սերտորեն համագործակցելով բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:  

Հաղորդվում է, որ գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական և գործառնական հետևանքները, ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)` արտադրողների և գնորդների միջև կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։

 «Մինչ օրս Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։ ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի և ներդրողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր Գործարարության աջակցման գրասենյակին, ինչպես նաև Երևանում Բրիտանական դեսպանատան մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար: ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին և սատարելու կառավարության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, և ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման և տնտեսական աճի համար», – ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Դեյվիդ Մորանն ասել է, որ Միացյալ Թագավորությունն ուրախ է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով  աջակցել Գործարարության աջակցման գրասենյակին:

«Դա կօգնի ՀՀ կառավարությանն իր աշխատանքներում՝ ուղղված Հայաստանի ներդրումային ներուժի զարգացմանը, ներդրողների վստահության ամրապնդմանը և COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանը»,- նշել է նա:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը հայտնել է, որ գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձևավորման և իրականացման գործում, հայ գործարար համայնքին աջակցություն և փորձագիտություն է տրամադրում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում, և այս գործընթացում ԳԱԳ-ը նախարարության հիմնական գործընկերն է:

«Մենք համագործակցությունն արդյունավետ է և մենք նախատեսում ենք ավելի շատ համատեղ ծրագրեր: Մենք ուրախ ենք լսել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը իր՝ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով աջակցելու է գրասենյակին՝ ապահովելով ֆինանսավորման շարունակականությունը, և դա կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք և թվով ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»,- նշել է Մարգարյանը:

ԳԱԳ-ի՝ «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund – GGF)  կողմից Գործարարության աջակցման գրասենյակին տրամադրվող աջակցության գումարը չի նշվում:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ներդրող է և համատեղում է ներդրումները բարեփոխումների աջակցության հետ՝ սատարելով այն բարեփոխումներին, որոնք օգնում են բարելավել գործարար միջավայրը և ներդրումներ մոբիլիզացնել այլ աղբյուրներից: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է մինչև 1,4 միլիարդ եվրո՝ ընդհանուր առմամբ 183 ծրագրերի միջոցով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img