Հայկական դրամը մնում է կայուն, ֆինանսական հատվածը դրսևորում է կապիտալի լիկվիդայնության բարձր մակարդակ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական դրամը մնում է կայուն, ֆինանսական հատվածը դրսևորում է կապիտալի լիկվիդայնության բարձր մակարդակ։

Այս մասին նշվում է չորեքշաբթի հրապարակված Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական զարգացման մասին «Տարածաշրջանային տնտեսական նորություններ»ՀԲ–ի զեկույցում։

Ինչպես նշվում է զեկույցում, մարտին 5,5%–ով աժեզրկումից, COVID-19–ի հետ կապված առաջին հարվածից հետո հայկական դրամն ապրիլին վերականգնվեց և դրանից հետո շարունակեց հիմնականում մնալ կայուն։

«Ֆինանսական հատվածը թևակոխել է համաճարակը կապիտալի լիկվիդայնության բարձր մակարդակով։ Արդյունքում, բանկերը կարողացել են սառեցնել վարկերի տոկոսադրույքները` շարունակելով տրամադրել վարկեր», – նշվում է զեկույցում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ հուլիսի վերջի դրությամբ վարկավորումը, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17%–ով։ Դեպոզիտների աճը, որը կազմել է 11%` 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նախկինի պես բավարար է։

«Չնայած նվազմանը, վարկային պորտֆելի 50%–ը և դեպոզիտների 53%–ը նախկինի պես արտահայտվում են արտարժույթով», – նշվում է զեկույցում։

Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, հայկական բանկերի լիկդիվայնությունը զգալիորեն գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվային պահանջներին։ Կապիտալի համաչափության ցուցանիշի նորմատիվը կազմում է 12% այն դեպքում, երբ բանկային համակարգում այս պահին այն հասնում է 17,2%–ի (չհաշված այն ռիսկերը, որոնք կուտակվել են եռամսյա վարկային արձակուրդների արդյունքում)։ Միաժամանակ, կապիտալի բացարձակ ցուցանիշը կազմում է մոտ 900մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է ակտիվների նկատմամբ լիկվիդային միջոցների հարաբերակցությանը, ապա 15%–անոց նորմատիվի դեպքում այն հիմա գտնվում է 26,6%–ի սահմանում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img