2020 թ.–ին ՎԶԵԲ–ը Հայաստանում կատարել է 167 մլն եվրոյի չափով ռեկորդային ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. 2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակինկատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։

Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը, Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները։ ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է, որ ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել իր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը:

«Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում և առևտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում», – ասել է նա։

ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու և վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:

Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։ Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից:

Օժանդակելով առևտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։

ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առևտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը:

Ենթակառուցվածքների ոլորտում Բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության և ապահովության ժամանակակից պահանջներին: Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։

ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը:

Խորհրդատվական և քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվածություն

Բանկը նաև բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ և երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների և դասընթացների միջոցով:

Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնությունհամագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետտեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը:

ՎԶԵԲ–ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է Հայաստանում և ակտիվորեն աշխատում է տնտեսության բոլոր ոլորտներում։ Հայաստանում սկսելով գործել 1992թ.–ից 2020թ.–ի հունիսի սկզբին բանկը Հայաստանում ներդրել է 1,36 մլրդ եվրո 178 նախագծերում ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներում, ընդ որում ներդրումների 90%–ը բաժին է հասել մասնավոր հատվածին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img