Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

«ՄԵԳՆԱ» ընկերությունը հայկական շուկայում  հանդիսանում է Renault ապրանքանիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը 2004թ․-ից, զբաղվում է մեքենաների և պահեստամասերի վաճառքով, ինչպես նաև ներմուծվող ավտոմեքենաների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության ավտովարկավորման համատեղ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու գործընթացն առավելագույնս պարզեցված է և հարմար: Վարկային հայտը ներկայացվում է անմիջապես ավտոսրահում, և կարիք չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր: Վարկի տրամադրման որոշումն ընդունվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, ինչից հետո հաճախորդը կարող է հեռանալ սրահից արդեն իսկ իր նոր ավտոմեքենայով՝ չսպասելով վարկի տրամադրմանը:

Ավտովարկը տրամադրվում է սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 9,6% – 11,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 12,5% -17%): Վարկը տրամադրվում է 1-28 միլիոն ՀՀ դրամի գումարի չափով: Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները: Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ):

Ձևակերպելով ավտովարկ՝ հաճախորդը ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:

Առավել մանրամասն տեղեկատվություն այս վարկատեսակի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ www.renault.am   կամ  զանգահարելով +374-10-24-75-99 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img